ԱՄՆ-ի հիմնական խորհրդանիշ Ազատության արձանը բաց կլինի այցելուների համար՝ չնայած շարունակվող «շատադունին»: Նյու-Յորքի իշխանություններին հաջողվել է դաշնային իշխանությունների հետ համաձայնության գալ:

Տեղական իշխանությունները պետք է տարեկան Ազգային զբոսայգիների ծառայությանը վճարել 61,6 հազար դոլար սեփական միջոցներից, հաղորդում է Reuters գործակալությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կառավարության գործազրկությունը հանգեցրել է դաշնային հաստատությունների զգալի մասի փակմանը, որոնց թվում են նաեւ ազգային տեսարժան վայրերը: Այսպես, Ազատության արձանը փակ էր այցելությունների համար բյուջեի ճգնաժամի ողջ 11 օրվա ընթացքում:

Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն նշել է, որ Ազատության արձանը տարեկան ԱՄՆ է հրավիրում միլիոնավոր այցելուների ու դրա փակումը բացասաբար է ազդել տեղական տնտեսության ու զբոսաշրջության զարգացման համար, հաղորդում է ՌԲԿ-ն:

Դաշնային կառավարության հետ համաձայնության են եկել նաեւ Արիզոնա ու Հարավային Դակոտա նահանգների իշխանությունները, որոնք ցանկանում են բացել իրենց տարածքում գտնվող տեսարժան վայրերը: Այսպես, զբոսաշրջիկները կարող են այցելե Գրանդ-Կանյոնը Արիզոնայում ու Հարավային Դակոտայի Ռաշմոր լեռը, որի վրա ԱՄՆ-ի չորս նախագահների արձաններն են: