Պակիստանցի պատանի իրավապաշտպանը հոկտեմբերի 11-ին այցելել է Սպիտակ տուն, որտեղ նրան դիմավորել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, որին նախորդ տարի քիչ էր մնացել սպանեին թալիբները, նախագահի ընտանիքի հյուրն է դարձել:
Նախագահն ու կինը պատանի հայտնի իրավապաշտպանին ընդունել են Աղջիկների օրը, որն ԱՄՆ-ում նշվում է հոկտեմբերի 11-ին:
Նախագահական ընտանիքը շնորհակալություն է հայտնել Մալալային տղամարդկության եւ պակիստանցի աղջիկների կրթություն ստանալու իրավունքը պաշտպանելու համար, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:
«Ամբողջ աշխարհում ապրում են աղջիկներ, որոնք ինչ-որ ժամանակ ազգային առաջնորդներ են դառնալու, եթե իհարկե մենք նրանց թույլ տանք ընտրել սեփական ճակատագիրը»,– հայտարարել է Բարաք Օբաման:





























