Հաստատվել է, որ տղամարդկանց համար ժամադրության ընթացքում կանանց գրավչության եւ նրանց ընտրած ըմպելիքի միջեւ կապ կա: Գիտնականները համոզվել են, որ կախված նրանից, թե ինչ է գերադասում ըմպել կինը, նա տղամարդու աչքում առավել կամ պակաս սեքսուալ, ինքնավստահ եւ ցանկալի է թվում: Այս մասին են վկայում Բելֆաստի Թագավորական համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունները:

Օրինակ, շատ կանայք խոստովանել են, որ ժամադրության ընթացքում հրաժարվում են գարեջրից, թեեւ այդ ըմպելիքի համը նրանց դուր է գալիս: Շատերը հարցման ընթացքում նշել են, որ առաջին ժամադրության ընթացքում ոչ մի դեպքում չէին ընտրի գարեջուր, փոխանցում է Medicforum.ru-ն:

Մինչդեռ հարցումների ընթացքում պարզվել է, որ տղամարդիկ գարեջուր ըմպող կանանց ավելի սեքսուալ են համարում: Նրանք տղամարդկանց ավելի ինքնավստահ, անկախ եւ զվարճանալու պատրաստ են թվում:

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ տղամարդկանց այնքան էլ չեն դյութում կանայք, որոնք ժամադրության ընթացքում նախընտրում են գինի կամ որեւէ  «կանացի» կոկտեյլ: