Թուրքիայում Անթալիա-Կրասնոդար չվերթի հետաձգման պատճառով զբոսաշրջիկները ծեծկռտուք են կազմակերպել: Զբոսաշրջիկները պետք է մեկնեին կիրակի ժամը 00:30-ին, սակայն Կրասնոդարում մառախուղի պատճառով չվերթը հետաձգվել է:

Խոստացել են առավոտյան բոլորին ուղարկել, սակայն, չնայած լավ եղանակին, ընկերության ներկայացուցիչը հաղորդել է, որ թռիչքը ավելի շուտ քան երկուշաբթի ժամը 3-ին տեղի չի ունենա: Դրանից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք, ուղեւորներին դուրս են հրավիրել օդանավակայանի շենքից, ականատեսին մեջբերում է ՌՍՆ-ն:

Ծեծկռտուքի հետեւանքով տուժողների մասին ոչինչ չի հաղորդվում, ինչպես նաեւ չի հաղորդվում, արդյոք դրան մասնակցել են Թուրքիայի քաղաքացիներ: