Մոր նուրբ հպումից մինչեւ սիրելի մարդու փափուկ հպումը սիրո եւ կապվածության սովորական ապացույցից ավելին է: Սրանք նոր հետազոտության տվյալներ են, որոնք կարելի է գտնել «Frontiers of Psychology» ամսագրում: Հետազոտությունը ցույց է տվել, որ հաճելի հպումները հնարավորություն են տալիս մեծացնել ինքնաընկալման զգացումը:

Հետազոտմանը մասնակցել է 53 մարդ: Այն կապված է եղել սեփական մարմնի ընկալման հետ: Հետազոտության մասնակիցները անցել են նաեւ ռետինե ձեռքի էքսպերիմենտը: Այս մասին գրում է Huffington Post-ը:

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ նուրբ եւ հուզական հպումներն օգնում են մարդկային ուղեղի հասկանալ սեփական մարմինն ու բարձրացնել ինքնազգացողության մակարդակը:

Դրական ֆիզիկական շփումը կարող է նաեւ լավացնել առողջությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ գրկախառնությունները կարող են նվազեցնել զարկերակային ճնշումը: Սիրելի մարդու գրկում հայտնվելը կարող է ազատել նաեւ տագնապի զգացումից: