ԱՄՆ Կոնգրեսը հինգշաբթի, մարտի 25-ին վերջնականապես հաստատել է առողջապահության բարեփոխման օրինագիծը, որն առաջարկվել էր նախագահ Բարաք Օբամայի կողմից:

Փոփոխությունների փաթեթը, ինչպես հաղորդում է Associated Press-ը, ստացել է Ներկայացուցիչների պալատի 220 պատգամավորների աջակցությունը, 207-ը դեմ են արտահայտվել: Այժմ օրինագիծը ստորագրման համար ուղարկվելու է ԱՄՆ նախագահին:

Բարեփոխման վերջնական տարբերակը ներկայացուցիչների պալատի կողմից հաստատվել էր մարտի 21-ին, սակայն հանրապետական սենատորները հաջողությամբ վիճարկել էին այն՝ խափանելով վերջնական ընդունումը:

Փոփոխությունների փաթեթը, որի մասին խոսք է գնում, նախատեսում է լրացուցիչ արտոնություններ թոշակառուների, անապահով ընտանիքների, միջին խավի, նաեւ ուսանողների համար: Շնորհիվ բարեփոխման՝ բժշկական ապահովագրությամբ ապահովվելու են ավելի քան 30 միլիոն ամերիկացիներ: Այդ նպատակի համար 10 տարվա ընթացքում հատկացվելու է 938 միլիարդ դոլար: