Ռուսաստանի օմբուդսմեն Վլադիմիր Լուկինն առաջարկում է ԱՊՀ երկրներիհետ վիզային ռեժիմ սահմանել՝ ապօրինի ներգաղթի դեմ պայքարի միջոցների շրջանակում:

«Ես վիզային ռեժիմի սահմանման կողմնակիցն եմ: Սակյան դրան զուգահեռ՝ ես կողմ եմ, որպեսզի մարդիկ, որոնք մեզ մոտ են ապրում եւ բարեխղճորեն են աշխատում, ներքաշված չեն կոռուպցիայի եւ հանցագործությունների մեջ, աշխատելու եւ ապրելու նորմալ իրավունք ստանան»,-հայտարարել է Լուկինը «Ինտերֆաքսին»:

Նրա խոսքով՝ օրենքը կոպտորեն խախտող ապօրինի ներգաղթյալների նկատմամբ պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ արտաքսել: