Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսին՝ նշանակման նամակի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակվելու կապակցությամբ, նախարար Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում կշարունակվի Հայաստանի արդյունավետ համագործակցությունը միջազգային տնտեսական համակարգում առանցքային դերակատարություն ունեցող այս կառույցի հետ: Նախարար Նալբանդյանը նաեւ բարձր է գնահատել 1992թ.-ից ի վեր ԱՄՀ-ի բազմակողմանի աջակցությունը Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տերեսա Դաբան Սանչեսը նշել է, որ ԱՄՀ-ն հետագայում էլ շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը, ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ հետագա համագործակցության առնչվող հարցերին։





























