Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Ուկրաինա առաքվող գազի գնի վերանայումը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ իր ուկրաինացի գործընկեր Նիկոլայ Ազարովի հետ հանդիպումից հետո:

«Եթե դնենք գնի վերանայման հարցը, հարց է ծագում՝ ինչի՞ համար: Ճիշտ կլինի, եթե մենք համալիր քննարկենք մեր փոխգործակցությունը էներգետիկ ոլորտում»,- ասել է Պուտինը՝ նկատելով, որ գործող պայմանագրերն արդար է համարում: նա հայտնել է, որ Մոսկվան նախկինի պես հետաքրքրություն է ցուցաբերում Ուկրաինայի հետ ագզային կոնսորցիումի ստեղծման գաղափարի նկատմամբ: Ընդ որում, Պուտինը նկատել է, թե Ռուսաստանը վերջնականապես կարող է կողմնորոշվել նախագծում իր մասնակցության հարցում՝ միայն կոնկրետ առաջարկների ուսումնասիրման դեպքում:

Իր հերթին՝ Ազարովը նկատել է, թե Ուկրաինային չեն բավարարում գազի գործող գները, եւ նա փնտրելու է, թե ինչի հաշվին փոխհատուցի գազի գնի իջեցումը, հաղորդում է Ukranews-ը:

Ընդ որում նա հայտարարել է, թե Ուկրաինան երաշխավորում է մարտյան առաքումների համար վճարումները մինչեւ ապրիլի 7-ը։