Ճապոնացի գինի արտադրողները նոր ըմպելիք են թողարկել, որը նախատեսված է ընտանի կենդանիների համար: Ժամանակակից կյանքում կատուներն անփոխարինելի դեր ունեն: Կատուները ոչ միայն մկներ որսացող կենդանիներ են, այլեւ շատ դեպքերում մարդկանց կյանքի անբաժանելի մաս:
B&H Lifes ընկերությունում հենց այս համոզմունքով են առաջնորդվել կատուների համար «Nyan-Nyan Nouveau» գինին պատրաստելիս: Ընկերության մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ երբ վաճառքի եր հանվել «Հաֆ-Հաֆ Գարեջուրը», ընկերությանը շատ մարդիկ են դիմել՝ խնդրելով կատուների համար եւս ինչ-որ բան ստեղծել: Այս մասին հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Կատուների համար նախատեսված գինին ալկոհոլային չէ, բազմաթիվ վիտամիններ է պարունակում եւ ունի անանուխի համ: Արտադրողները մեծ քանակությամբ պատվերներ են ընկալում:





























