Մարդկային մաշկն ունի օրվա ժամը որոշելու հատկություն: Այն հիանալի զգում է, թե օրվա որ ժամն է: Մաշկի այդ արտասովոր հատկությունը հնարավորություն է տալիս փոխել ակտիվությունը ցերեկը կամ գիշերը՝ պաշտպանվելով ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Նման եզրակացության են հանգել Կատալոնյան համալսարանի գիտնականները:
Մասնագետները մանրամասն ուսումնասիրել են մաշկի առանձնահատկությունները, նրանք հայտնաբերել են, որ մաշկի ցողունաբջիջներում միանգամայն բացառիկ գենետիկ նյութեր կան, այսպես կոչված՝ «անձնական ժամացույցներ», որոնց օգնությամբ մաշկը փոխում է ակտիվությունը, հաղորդում է «Եվրոսմի»-ն:
Այդ «ժամացույցը» կարող են միացնել կամ անջատել արեգակնային ակտիվությունից պաշտպանվելու գործընթացի համար պատասխանատու գեները:
Նշենք, որ ստացված տվյալները ձեռքի տակ ունենալով, գիտնականները պատրաստվում են ստեղծել ժամանակից շուտ ծերանալու եւ քաղցկեղի դեմ մաշկի մակերեւույթի պաշտպանության «խելացի» միջոցների շարք:





























