Ֆլորիդայում փորձել են նոր մահացու դեղամիջոց, որը ներարկում են մահվան դատապարտված հանցագործներին: Սակայն միջոցը չի գործել այնպես, ինչպես նախատեսվում էր: Մահվան դատապաեւտվածը ներարկումից հետո 15 րոպե տառապում էր հոգեվարքում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նոր միջոցի բաղադրության մեջ մտնում են երեք բաղադրիչներ: Մեկը միդազոլամն է, որը բերում է գիտակցության կորստի: Մյուսը կաթված է հարուցում, երրորդը հանգեցնում է սրտի աշխատանքի դադարեցման: Համարվում է, որ պատժի իրագործման նոր եղանակն ավելի մարդասիրական է:
Սակայն 51-ամյա դատապարտյալ Ուլիյամ Հեփի մահը անմիջապես վրա չի հասել: Նա երկար ժամանակ գիտակից վիճակում էր, իսկ մարմինը՝ ցնցումների մեջ, հաղորդում է «Vesti.ru»-ն:
Հեփին մահվան էին դատապարտել 1986թ.-ին 21-ամյա աղջկա բռնաբարության ու սպանության համար: Նա մահից առաջ գրություն էր թողել, որում խոստովանում էր մեղքն ու ներողություն խնդրում նրանցից, ով հավատացել էր իր անմեղությանը: 20 տարվա ընթացքում նա չէր խոստովանում մեղքը:
Ամերիկյան ուղղիչ համակարգը նոր միջոցներ է փնտրում պատժի իրականացման համար, քանի որ նախորդները չեն բավականացնում կամ արդեն վաղուց են կիրառվում: Ֆլորիդայում պատժի իրագործման դեպարտամենտը ստիպված է նոր միջոցներ կիրառել այն բանից հետո, երբ Lundbeck դեղագործական ընկերությունը, որը նախորդ միջոցներն էր տրամադրում, միջոցառումներ ձեռնարկեց, որպեսզի արգելեն ԱՄՆ-ում իրենց դեղերն օգտագործել պատիժների իրագործման ժամանակ:





























