ԳերմանիայիԿառլսրուեի դատարանը պարտավորեցրել է իր՝ վիճակախաղից ստացված շահույթը կիսել նախկին կնոջ հետ, որի հետ նա ամուսնալուծվել էր շահելուց ութ տարի առաջ:

Քաշքշուկը տեւել է մի քանի տարի:

Թեեւ ամուսինները միասին չեն ապրել մի քանի տարիների ընթացքում, պաշտոնապես ամուսնալուծվել են տղամարդու շահումից միայն երկու ամիս անց: Վիճակախաղի շահումը համարվում է համատեղ ապրուստ եւ պետք է բաժանվի ամուսինների միջեւ, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով The Local-ը:

Նախկին ամուսինը , դատարանի վճռի համաձայն, պետք է կնոջը վճարի 242,5 հազար եվրո, ինչպես նաեւ երկու կողմերի դատական ձգձգումների գումարը: