Սինթետիկ թմրամիջոցը նոր համաշխարհային թրենդ է. գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են փորձում թմրամիջոցներ ստեղծել, որոնք քիմիական մանիպուլյացիաների օգնությամբ հիշեցնում են նույն էֆեկտը, ինչ ավանդական թմրամիջոցները, օրինակ կանեփը, էքստազին եւ այլն, հաղորդում է ABC News-ը:
Այդ նոր թմրամիջոցները հաճախ դեռահասների մահվան պատճառ են դառնում: Թմրամիջոցները ազատ վաճառվում են համացանցի միջոցով՝ այդ թվում առեւտրային հարթակներում եւ դրանք շատ դժվար է արգելել, հաղորդում է MedDaily.ru-ն:
Օրինակ, հայտնի է դեպ, երբ աղջիկը սինթետիկ մարիխուանա է ծխել, իսկ գլխապտույտը պահպանվել է մի քանի շաբաթ:
Թեեւ բժիշկները չգիտեն նման թմրամիջոցների օգտագործման հետեւանքների մասին, սակայն մեկ բան հստակ կարող են ասել. հաճախ դրանք տեսիլքներ են առաջացնում: Նման իրավիճակում մարդիկ ունակ են ռիսկային եւ կյանքի համար վտանգավոր արարքներ կատարել:





























