Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, համաձայն որի քաղաքապետերը իրավունք չունեն խուսափել իրենց պարտականություններից:
Ավելի վաղ մի խումբ քաղաքապետեր, դժգոհելով գեյ-հարսանիքների օրինականացումից, դիմել էին Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ նույնասեռական զույգերի ամուսնություններ չեն կարող գրանցել՝ ելնելով բարոյական եւ կրոնական համոզմունքներից:
Նույնասեռականների ամուսնությունը Ֆրանսիայում օրինականացվել էր 2013թ. մայիսի 28-ին: Այդ նույն ժամանակ էլ նույնասեռական զույգերը երեխա որդեգրելու իրավունք էին ստացել: Նույնասեռականների ամուսնությունն օրինականացնելը նախագահ Օլանդի նախընտրական ծրագրի կարեւոր դրույթներից էր:
Երբ օրենքը նոր էր քննարկվում, Օլանդը համայնքապետերի հայտարարել էր, որ քաղաքապետերին չի ստիպի գրանցել գեյ-ամուսնությունները, եթե նրանք կրոնական եւ բարոյական այլ սկզբունքների հետեւորդներ են, հայտնում է «Ռուսկայա պլանետան»՝ վկայակոչելով France 24-ը:
Օգոստոսի 23-ին Կարպենտրա քաղաքի դատախազությունը Բոլեն քաղաքի քաղաքապետ Մարի Կլոդ Բոմպարի նկատմամբ քննություն էր սկսել, հայտնում է RFI-ը: Բոմպարը հրաժարվել էր երկու կանանց ամուսնությունը գրանցել՝ կրոնական համոզմունքներից ելնելով:
Բոլեն քաղաքի քաղաքապետին մինչեւ 75 հազար եվրո տուգանք եւ մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում:





























