Վիրջինիա Բիչ քաղաքում (Վիրջինիա նահանգ) մեկնարկել է նախկին կալանավորների դաջվածքները հեռացնելու ծրագիրը, որոնք կապ ունեն նրանց քրեական անցյալի հետ։ Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ քրեական դաջվածքների հեռացումն այդ մարդկանց երկրորդ կյանք սկսելու հնարավորություն կընձեռի։

«Մեզ մոտ կարող են գալ միայն ընտրյալները՝ նախկին այն կալանավորները, որոնց զղջմանը մենք հավատում ենք, որոնք հանրօգուտ աշխատանքով են զբաղվում եւ ցանկանում են ամեն ինչ սկսել նորից»,- ասել է դաջվածքների լազերային եղանակով հեռացման կենտրոնի տնօրեն Ջոն Դելեյնին։ Նա նաեւ հավելել է, որ տվյալ պրոցեդուրան 100-200 դոլար արժե, բայց նորմալ հասարակություն վերադառնալ ցանկացողներինը կենտրոնն անվճար կհեռացնի, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Քրեական անցյալի մասին վկայող այդ դաջվածքները նախկին կալանավորներին թույլ չեն տալիս լավ աշխատանք գտնել եւ խուսափել անցորդների խեթ հայացքներից։