Ճապոնիայի կայսրուհի Միտիկան այսօր դառնում է 79 տարեկան: Սակայն տոնակատարությունները չեղյալ են համարվել ի հիշատակ անցյալ չորեքշաբթի գիշերը վրա հասած «Վիփհա» թայֆունի զոհերի: Միտիկոն իր խորին ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին ու հույս հայտնել, որ անհետ կորածների որոնումները շուտով կավարտվեն:Պատասխանալով լրագրողների հարցերին՝ կայսրուհին հայտնել է, որ «անհանգստանում է վթարային «Ֆուոլոսիմա-1» ԱԷԿ-ում աշխատող եւ հարակից շրջանում բնակվող մարդկանց անվտանգության համար»: Նա հարգել է նաեւ Մասաո Յոսիդի կայանի տնօրենի հշատակը: Նա ընդգծել է վերջինիս  մեծ ներդրումը վթարի հետեւանքների չեզոքացման գործում, հաղորդւոմ է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անդրադառնալով մյուս իրադարձություններին, կայսրուհին ընդգծել ՀՕԿ-ի որոշման կարեւորությունը 2020թ.-ի Օլիմպիական խաղերն անցկացնել Տոկիոյում: «Ինձ լուրն իսկապես երջանկացրեց ու ես հավատում եմ, որ Օլիմպականան խաղերը հաջող կանցնեն»,- հայտնել է նա: Միտիկոն իր ուրախությունն է հայտնել նաեւ այն առթիվ, որ Ճապոնիայի թագաժառանգ արքայազն Նարուհիտոյի կին Մասակոն հաղթահարել է դեպրեսիան ու ամուսնու հետ ավարտել է վերջին 11 տարվա ընթացքում առաջին արտասահմանյան այցը: Ապրիլի վերջին նրանք այցելե են Նիդեռլանդներ, որտեղ մասնակցել են Վիլեմ-Ալեքսանդր Օրանցու թագադրամանը:Ինչ վերաբերում է իր առողջությանը, նա նշել է, որ ձեռքերում ու ոտքերում  պարբերաբար ցավ է զգում, թեեւ այդ ամենը ոչ մի կերպ չի ազդում իր պաշտոնական օարտավորությունների կատարման վրա: