«Վրացական երազանքի» ներկայացուցիչներն արդեն հայտնել են նորընտիր նախագահի երդմնակալության օրը: Հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին` նախագահի ընտրությանը հաջորդող երրորդ կիրակի օրը:
Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքները` քվեաթերթիկների 90,99%-ի հաշվարկից հետո: Գեորգի Մարգվելաշվիլին առաջատարն է` 62,09% ձայնով, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Ըստ նախնական արդյունքների` «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն հավաքել է 21,9% ձայն, իսկ Նինո Բուրջանաձեն` 10,06% ձայն:
Ըստ Սահմանադրության` ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հրապարակվեն քվեարկությունից հետո 20 օրվա ընթացքում:





























