Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 29-ին, ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին եւ նրա հետ քննարկել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է Բաքու կատարած այցի արդյունքները:
Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների եւ սադրիչ գործողությունների վրա։
Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:





























