NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է գրող ու լրագրող Ֆիլիպո Ֆաչիի հոդվածը՝ հրապարակված իտալական «Libero Quotidiano» թերթում:
«Մենք բերանքսիվայր ընկանք Չինաստանի առաջ Օլիմպիական խաղերի ժամանակ, ու որպեսզի չվիրավորենք, հրաժարվեցինք ընդունել դալայ-լամային: Մենք համակրում էինք Էրդողանի Թուրքիային, որն աչքով էր անում Իրանին ու ժխտում էր հայերի ցեղասպանությունը: Մենք սիրահետում էին Պուտինի Ռուսաստանին ու թերագնահատում էինք Չեչնիայում ընթացող պատերազմը: Մենք ընդունում էինք Քադաֆիին ու նրա կրկեսը, սակայն իշխանափոխությունից հետո լիբիական նավթի կիսման ժամանակ ուշքի եկանք: Մենք նույնիսկ հասցրեցինք հարգանքի տուրք մատուցել բելառուս դիկտատոր Լուկաշենկոյին, ով մեկուսացել էր աշխարհից, աբյց ոչ մեզանից:
Մի խոսքով, հանուն բիզնեսի մենք մեզ դրեցինք ծիծաղելի իրավիճակում: Պակասում էր միայն վերջին գլուխգործոցը. Եվրապատգամավոր Պինո Արլակին Ադրբեջանի ժողովրդավարությունը անվանեց «ազատ, արդար ու թափանցիկ», այն, ինչը միջազգային դիտորդների կարծիքով հիմնված է տարրական քաղաքացիական իրավունքների խախտումներ վրա:
Պատասխանելով Եվրախորհրդարանի հարցերին՝ Արլակին հայտնել է, որ ցանկացել է պաշտպանել իտալական շահերը. Ադրբեջանը նավթով հարուստ է: Իմաստն այն է, որ Արլակին մեզ ծիծաղելի իրավիճակում դրեց, սակայն առաջին հերթին, ավելորդ էր. Իտալիայի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները գերազանց էին ու ամրապնդվել էին Էնրիկո Լետայի այցելությամբ օգոստոսի 11-ին. մեկ այլ «ձախ» վարչապետ, ով խնդիրներ է ստեղծում: Հաջորդելու է ներքին քաղաքականությունը»:





























