ՀԱՊԿ անդամ պետությունները ներկայումս գործում են այն իրավական օրենքների եւ ներմերի շրջանակում, որոնք ընդունված են նրանց միջեւ, եւ եթե նույնիսկ մեկ իրավական նորմով զենքի վաճառքի արգելք չկա, ոչ մեկին չի կարելի մեղադրել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ի մամուլի ասուլիսում, հայտարարել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Պետդումայի Անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման հանձնաժողովի անդամ Անատոլի Վիբորնին:
Ի պատասխան այն դիտարկմանը, որ ըստ ՀԱՊԿ կանոնադրության, կազմակերպությունը պետք է արձագանքի ագրեսիային, եւ արդյոք ճիշտ է այդ համատեքստում, որ ՀԱՊԿ անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին, որն իր գործողություններով սպառնում է Հայաստանին, Վիբորնին նշել է. «Այսօր եկել է ժամանակը այդ հարցը բարձրացնելու: ՀԱՊԿ-ը շատ երիտասարդ կազմակերպություն է, 20 տարին ոչինչ է, սա միակ կազմակերպությունն է, որը փորձում է խաղաղ ճանապարհով հակամարտություններ թույլ չտալ, կարգավորել դրանք: ՀԱՊԿ անդամ երկրների կողմից այսօր բարձրացված բոլոր խնդիրները կհնչեն ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստի ժամանակ»:
Մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը, ըստ որի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը պարզապես բիզնես է, Վիբորնին ասել է. «Օրենքի տեսանկյունից՝ չի կարելի երկրներին մեղադրել զենք վաճառելու համար, քանի որ յուրաքանչյուր երկիր գործում է այն օրենքների եւ նորմերի շրջանակում, որը ստանձնել է: Ըստ ՀԱՊԿ կանոնադրության՝ կազմակերպության անդամ երկրներին արգելված չէ զենք վաճառելը»:
29-ամյա երիտասարդը ոստիկանի վրա դանակ է պահել եւ սպառնացել




























