Մոտ 30 սանտիմետր երկարությամբ կոկորդիլոս են հայտնաբերել Չիկագոյի O'Hare միջազգային օդանավակայանի տերմինալի էսկալատորներից մեկի տակ:

Չիկագոյի ոստիկանության ներկայցուցիչը հաղորդել է, որ կենդանուն բռնել են՝ նրան փակելով աղբի կոնտեյներով: «Չգիտենք, թե որտեղից է այն հայտնվել եւ որքան ժամանակ է բնակվել օդանավակայանում»,-ասել է ոստիկանը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ինչպես հաղորդել է Չիկագոյի հերպետոլոգիական հանրության տնօրենը, ալիգատորը շատ վատ վիճակում է: Այժմ կենդանաբանները անում են հնարավոր ամեն բան, որպեսզի փրկեն կենդանու կյանքը: