Օրերս, երբ լուծվում է մայրաքաղաքային հասարակական տրանսպորտի ուղեվարձի հարցը, հաճախ են շրջանառում այնպիսի տեղեկություններ, որոնք կապված են տրանսպորտային ընկերությունների կրած հսկայական կորուստների հետ: Այդ կեղծ տեղեկություններից մեկի համաձայն՝ նշվում է, որ երթուղայինի ուղեվարձի ինքնարժեքը, իբրեւ թե, գերազանցում է 200 դրամը: Այդ ամենը օրիգինալ չէ եւ մարդիկ շատ լավ են հասականում, որ այդ ամենը ուղեվարձը 1,5 անգամ թանկացնելու հետ է կապված:

Քաղաքապետարանի բերած տեղեկությունների համաձայն՝ մեկ միկրոավտոբուսին ամսական բաժին է ընկնում ուղիղ 5850 ուղեւոր: Նման երթուղայինների թիվը 2 հազար միավոր է: Ստացվում է, որ տարեկան փոխադրվում է 11,7 մլն մարդ:

Եթե ընդունենք, որ ուղեւորափոխադրման ինքնարժեքը կազմում է 200 դրամ, ապա գործող սակագնի դեպքում ամեն փոխադրած ուղեւորից կորուստը կազմում է 100 դրամ: Տարեկան կորուստը՝ բոլոր միկրոավտոբուսներից, գերազանցում է 14 միլիարդ դրամը: 

Տրանսպորտային կազմակերպությունների ներկայացուցիչները պնդում են, որ իրենց բիզնեսը արդեն երկար տարիներ է շահութաբեր չէ, իսկ իրենք պարզապես լռել են: Գծատերերը իրենց հաշվին փոխհատուցել են կորուստները եւ այլն, եւ այլն: Եթե այդ պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա, ասենք վերջին հինգ տարիներին միկրոավտոբուսների կրած կորուստների ընդհանուր ծավալը կազմել է 70 մլրդ րամ: Սակայն կարելի՞ է հավատալ, որ գծատերերը նման գումարը «զոհել են» հանուն հասարակակն տրանսպորտի բարեկեցության:

Եվս մի բան. եթե երթուղայինները տեղափոխում են մարդկանց վերոհիշյալ քանակը, ապա, հետեւաբար, օրական բոլոր միկրոավտոբուսներն օրական տեղափոխում են 390 հազար մարդ: Քանի որ մարդկանց մեծ մասը հետադարձ երթուղին է ընտրում, ապա օրական երթուղայիններից օգտվողների թիվը մոտավորապես 195 հազար է: 

Որոշ մարդիկ փոխում են տրանսպորտը, ուսի ուղեւորների իրական թիվը վերոհիշյալից էլ ցածր է: Բացի այդ, մայրաքաղաքային տրանսպորտից օգտվում են նաեւ մայրաքաղաքի հյուր զբոսաշրջիկներն ու մարզերի բնակիչները: Երեւանի մշտական բնակիչների թիվը, վերջին տվյալների համաձայն, 1,07 մլն է: Այսպիսով՝ տրանսպորտից օգտվողների քանակը մոտ 18 տոկոս է:

Մայրաքաղաքում, բացի երթուղայիններից, կա նաեւ մետրո, ավտոբուսներ եւ տրոլեյբուսներ: Սակայն այդ տրանսպորտային միջոցներից ամենաշատը բնակիչները նախընտրում են երթեւեկել հենց երթուղայիններով:

Սակայն խնդրի համալիր լուծման եւ ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ է մշակել առանձին օրենք՝ նորմատիվային փաստաթղթերի փաթեթով:

Չէ՞ որ բացի օրենքից, չունենք առկա տրանսպորտային միջոցների շահագործման նորմատիվներ: Սակայն ստեղծված իրավիճակում կարելի է կարծել, ո անգամ նորմատիվներով օրենքը իրավիճակը չի փրկի, քանի որ ոլորտը բաժանված է «ֆեոդալական» մտածողությամբ տնտեսությունների, որոնց նպատակն է ոլորտից հնարավորինս շատ եկամուտ ստանալ:

Մայրաքաղաքային հասարակական տրանսպորտի ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար լուրջ ներդրումներ են հարկավոր: Սակայն գծատերերից դժվար է զանգվածային ներդրումներ ակնկալել: