Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Թ.Շարմանաշվիլիին եւ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Պ.Դեւդարիանիին` վերջինիս ՀՀ-ում հավատարմագրման առիթով:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այնուհետեւ ՀՀ ՊՆ ՊՔ վարչությունում կայացել է վարչության պետ Լ.Այվազյանի հանդիպումը նորանշանակ ռազմական կցորդի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաեւ նախանշվել են համագործակցության հետագա զարգացման ուղիները:





























