Մոսկվայում ՀԱՊԿ շտաբում նոյեմբերի 7-ին կազմակերպության գլխավոր քարտուղարը կհանդիպի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերին, հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել սահմանամերձ սպառնալիքներին դեմ հակազդեցությունը, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ խնդիրները, անվտանգության ու կայունության ապահովումը, ամբողջ եվրասիական տարածքում հակամարտությունների կանխումն ու կարգավորումը, Աֆղանստանում տիրող իրավիճակն ու այնտեղից բխող սպառնալիքները:

Կողմերը կքննարկեն նաեւ ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների քսաներորդ հանդիպման նախապատրաստության ընթացքը, որը կկայանա այս տարվա դեկտեմբերի 5-6-ին՝ Կիեւում: