Իտալիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Այդ մասին ԱՊԱ-ի հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում Իտալիայի դեսպան Ջամպաոլո Կուտիլոն:
«Ես կարծում եմ, որ հիմնախնդրի լուծման հարցում կարող է հնարավորությունների նոր պատուհան բացվել Ադրբեջանում եւ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո: Ես հուսով եմ, որ Մինսկի խմբի համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան եւ Ֆրանսիա) նոր եւ թարմ առաջարկությունն կներկայացնեն: Իտալիան, անկասկած, կընդունի որոշումները: Բացի այդ, հաջորդ տարի Իտալիան նախագահելու է ԵՄ-ում, եւ մենք աջակցելու եւ առաջ ենք տանելու խաղաղ գործընթացը, որը հիմնարար է տվյալ տարածաշրջանի համար: Մենք հավատում ենք Ադրբեջանի հետ մեր բարեկամությանը եւ կփորձենք անել մեզնից կախված ամեն ինչ՝ այդ ցավոտ խնդրի լուծմանը նպաստելու համար», - հայտնել է Իտալիայի դեսպանը:




























