1998թ. Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու նախապայմանը եղել է Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելը: Այդ մասին մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ՝ Զուրաբյանը՝ մեկնաբանելով նախկին նախագահի գրասենյակի օրերս արած հայտարարությունը, թե ԼՂՀ-ն հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից դուրս է մնացել նախքան Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը:

«Փարիզում Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից հետո, երբ նա վերադարձավ Հայաստան, եւ իշխանափոխություն եղավ, Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից»,- մանրամասնել է Զուրաբյանը եւ նկատել. «Քոչարյանի հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության ցուցաբերած հանդուրժողականությունը պայմանավորված էր հենց դրանով»: