ԱՄՆ-ում բացվել է յուրահատուկ թանգարան. Ջոն Քենեդիի հիշատակին նվիրված նոր թանգարանը բացվել է քաղաքից դուրս գտնվող տանը, որտեղ ամերիկյան նախագահի մարդասպան Լի Հարվի Օսվալդը գիշերել էր «դարի սպանությունից» առաջ:
Տուն-թանգարանի բացումը նվիրված է ամերիկյան առաջին կաթոլիկ նախագահ ու Չիկագոյի «բիզնեսմենների» հովանավոր Ջոն Ֆիթջերալդ Քենեդիի սպանության հիսունամյա տարելիցին:
Մայքլ եւ Ռութ Փեյներին ատկանող բնակարանում, որը գտնվում է Իրվինգ քաղաքի շրջաններից մեկում, Օսվալդը պահում էր հրացանը, որից էլ կրակել է նախագահին: Հասարակական գործիչների նախաձեռնությամբ 2009թ.-ին Իրվինգ քաղաքի մունիցիպալ իշխանությունները թանգարան հիմնելու նպատակով գնել են շինությունը: Հետագայում շենքը վերակառուցել են ու այն ստացել է այն տեսքը,ո րն ունեցել է 1963թ.-ին: շենքի դիզյանը վերականգնել հնարավոր է դարձել հին լուսանկարների օգնությամբ՝ համակարգչային բարձր տեխնոլոգիաների շնորհիվ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի կյանքի վրա հարձակվել են 1963թ.-ի նոյեմբերի 22-ին Դալասում: Քենեդու վրա մահացու կրակել էին հրացանից, երբ նա կնոջ՝ Ժակլինի հետ նախագահական ավտոշարասյունով ընթանում էր Էլմ-Սթրիթով:
Ողբերգության հետաքննության ժամանակ պարզվել էր, որ սպանության մեջ մեղավոր է Լի Հարվի Օսվալդը: Ճիշտ է, մինչ այժմ պատմագիտության ու լրագրության մեջ ի հայտ են գալիս կատարվածի վերաբերյալ նորանոր վարկածներ:





























