Շատ հետաքրքիր է, որ սմարթֆոններից առավել մեծ կախվածություն ունեն ոչ թե երիտասարդները, որոնց ավանդաբար համարում են տեխնիկայի առումով ամենաառաջադեմը, այլ երիտասարդ մայրերը: Հենց այդպիսի տվյալներ են ստացվել հետազոտության արդյունքում, որն իրականացրել է AOL-ը եւ որը հրապարակվել է նախօրեին, The Los Angeles Times-ում:
Փոքրիկ երեխաներ ունեցող աղջիկները խոստովանել են, որ ժամանակի մեծ մասն իրենք ծախսում են ինտերնետում սերֆինգի կամ տարբեր բջջային սարքերի հավելվածները հետազոտելու վրա: Ընդհանուր առմամբ՝ ամսական կտրվածքով երիտասարդ մայրերը միջինը մոտ 37 ժամ ծախսում են բջջային գաջեթների վրա, հաղորդում է Мed-info.ru-ն:
Հետազոտողները նաեւ հայտնում են, որ սովորաբար մայրերը սմարթֆոնից օգտվում են օրական 20 անգամ: Հանուն արդարության պետք է նշել, որ շատ մայրեր իրենց թանկարժեք խաղալիքները տրամադրում են երեխաներին:





























