Վիրջինիայի համալսարանում Մասիի Ուռուցքաբանական կենտրոնի մի խումբ հետազոտողներ սովորել են սպանել քաղցկեղի տարրերը՝ չանդրադառնալով առողջության վրա: Նրանք մշակել են հակաքաղցկեղային մի քանի դեղամիջոցներից հատուկ սինթեզված միջոց, որը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները հաստաղիքի, թոքերի, լյարդի, երիկամների, կրծքի եւ ուղեղի քաղցկեղի ժամանակ: Գիտնականները ծրագրում են քաղցկեղով հիվանդ մարդկանց փոքր խմբի հետ փորձեր իրականացնել, հաղորդում է Naked-science.ru-ն:
«Առայժմ վաղ է խոսել, թե երբ կսկսվեն կլինիկական փորձերը, սակայն մենք արդեն ծրագրում ենք: Լաբորատոր փորձերը հուսադրող արդյունքներ են տվել: Մեզ ուրախացնում է, որ նոր բուժման ընթացքում օգտագործվող դեղամիջոցները արդեն կլինիկական փորձարկումներ անցնելուց հետո կամ արդեն հաստատվել են, կամ այժմ փորձարկումներ են անցնում ու շուտով կհաստատվեն»,- նշել է ուռուցքաբան Էնդրյու Պոկլեպովիչը:
Սորաֆենիբ, ռեգորաֆենիբ ու PI3K/AKT խմբի դեղամիջոցները, որոնց հիման վրա ստեղծվել է նոր դեղամիջոցը, արգելափակում են կինազ ֆերմենտների արտադրությունը, որոնք անհրաժեշտ են քաղցկեղի զարգացման ժամանակ:





























