Ընդդիմադիր Հայոց համազգային շարժում կուսակցությունը մարտի 12-ին Հռոմում Եվրոպական լիբերալ-դեմոկրատական ռեֆորմիստական կուսակցության խորհրդի նիստում դարձել է կուսակցության լիիրավ անդամ: Այդ մասին այսօր՝ մարտի 31-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Վերջինս նշել է, որ ՀՀՇ-ն այդ համաժողովում ներկայացրել են ինքն ու նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Խորհուրդը միաձայն որոշում է կայացրել, եւ այսուհետ ՀՀՇ 2 ներկայացւոիցչ մասնակցելու են ԵԼԴՌԿ խորհրդի տարին երկու անգամ տեղի ունեցող նիստերին: Իսկ աշնանը կայանալու է եվրապական լիբերալների համագումարը, որին 8-10 անդամով ներկայացված կլինի ՀՀՇ կուսակցությունը:

Եվրոպական այդ կառույցը, որ սկսել է գործել 70-ական թվականներին, իր մեջ ընդգրկում է 56 կուսակցություն Եվրոպայի 30 երկրներից: 74 պատգամավորով այն ներկայացված է Եվրախորհրդարանում, ունի մեծ խմբակցություն ԵԽԽՎ-ում, իսկ Եվրոպական 27 հանձնակատարներից 10-ը այդ կուսակցության անդամ են: Ըստ Զուրաբյանի՝ անդամակցությունն այդ կառույցին թույլ կտա ընդդիմադիր հայաստանյան կուսակցությանն ավելի լավ ներկայացնել Հայաստանի խնդիրները եվրոպական կառույցներում, հատկապես մարդու իրավունքների մասով: