Աշնանն ու ձմռանն օրգանիզմն ավելի շատ է զգում ճարպոտ սնունդի կարիք, որը կարող է էներգիա արտադրել: Բժիշկները հայտարարում են, որ այս շրջանում մարդու համար ավելի օգտակար կարող է լինել ճարպը:

Սակայն բժիշկների շրջանում արդիական է հենց այն կարծիքը, որ  ճարպը կալորիաներով ու խոլեստերինով հարուստ կերակուր է, այդ կերպ պետք է գոյություն ունենա դրա օգտագործման սահմանափակում: Դիետոլոգների կարծիքով սննդում ճարպերի ավել օգտագործումը նպաստում է աթերոսկլերոզի առաջացմանը:

Ճարպերի աշխարհում կողմնորոշվել է պետք, քանի որ օգտագործումն իր նրբություններն ունի: Ամեն դեպքում օրգանիզմն առանց ճարպի չի մնա, քանի որ ապացուցված է, որ այն պարզապես անհրաժեշտ է: Փորձագետների կարծիքով՝ ճարպոտ սնունդի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դրանց հատկությունները: Փորձագետները համարում են, որ ամենակարեւոր գործոնը դրա բաղադրության մեջ թթուների պարունակությունն է, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Իր բիոլոգիական ակտիվությամբ խոզի ճարպը մյուս սննդային ճարպերի շարքում առաջատարն է  կարագի ու տավարի յուղի համեմատ: Ավանդական բժշկության մեջ այն  հաճախ օգտագործում են որպես արտաքինից կիրառելի միջոց: Աթերոսկլերոզից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ճարպը չափավոր օգտագործել, համատեղել այն բանջարեղենի հետ: