Ստեփանավանի Չարենցի փողոցում, նոյեմբերի 8-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով երկու ավտոմեքենաների վարորդներն ու մեկական ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























