Արդեն երկրորդ տարին անընդմեջ շվեդները վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականն են զբաղեցնում, երբ խոսքը վերաբերում է անգլերենին: Ինչպես նշում են փորձագետները, Շվեդիայում անգլերենի նման տարածվածության պատճառներից մեկն այն է, որ շվեդ դպրոցականները այն «հզոր» են համարում: Սկանդինավյան այս պետությունը դարձյալ առաջինն է անգլերենի իմացության վարկանիշային աղուսյակում, որը կազմում է Education First (EF) ընկերությունը:

Լեզվի թեստավորմանը մասնակցել է 750.000 մարդ աշխարհի 60 երկրից: Արդյունքում առաջին հորիզոնականները զբաղեցրել են սկանդինավյան երկրները: Շվեդիայից հետո երկրորդ հորիզոնականում է Նորվեգիան, ապա Նիդերլանդներն են, Էստոնիան, Դանիան, Ավստրիան ու Ֆինլանդիան, հաղորդում է Mignews.ru-ն:

EF ընկերությունը, որը տեղեկություններ է հավաքում ողջ աշխարհում անգլերենի տիրապետման վերաբերյալ, առաջին անգամ նման թեստավորում անցկացրել է Էստոնիայում, Սլովենիայում, Լատվիայում, Ուկրաինայում, Շրի-Լանկայում. Հորդանանում ու Իրաքում:

Թեստը հիմնված է կես ժամ տեւողությամբ հարմարեցված օնլայն քննության վրա, բացի այդ ընտրվել են չհարմարեցված թեստի ընկալման 70 հարցեր, ընդ որում հարցերը նախորդ մասնակիցների պատասխանների հիման վրա չէին ճշգրտվել: