Վրաստանի բոլոր տարածաշրջանների ղեկավարները, որոնք այդ պաշտոնում նշանակվել են նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից, նոյեմբերի 15-ին հրաժարական կտան: Այս մասին հայտարարել է Կախեթիի նահանգապետ Զուրաբ Ճիաբերաշվիլին: Նրա խոսքով՝ բոլոր նահանգապետերը Միխայիլ Սահակաշվիլիին հրաժարականի դիմումներ են ներկայացրել եւ սպասում են դրանց հաստատմանը նախքան նոյեմբերի 17-ը, երբ կկայանա նոր նախագահ Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը:
Ճիաբերաշվիլին ասել է, որ իր ղեկավարության մեկ տարվա ընթացքում չի հասցրել իրականացնել շատ ենթակառուցվածքային նախագծեր, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Սահակաշվիլին լիազորությունները վայր կդնի երկրի նոր նախագահ՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունից հետո, որը կկայանա նոյեմբերի 17-ին:





























