Ռուսաստանում արգելված Նացիոնալ-բոլշեւիկյան կուսակցության երկու ակտիվիստներ են ձերբակալվել Մոսկվայում Նիդեռլանդների թագավոր Վիլեմ_Ալեքսանդերի վրա լոլիկներ նետելու համար: Այս մասին Twitter-ի իր բլոգում գրել է «Ուրիշ Ռուսաստան» կուսակցության առաջնորդներից Սերգեյ Աքսյոնովը, հաղորդում է Letna.ru-ն:

Նրա խոսքով՝ ձերբակալվել են Վիկտորիա Կուզնեցովան եւ Դենիս Կուդրյավցեւը: Նրանք Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում լոլիկներ են նետել Նիդեռլանդների թագավորի ուղղությամբ:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ նոյեմբերի 9-ին, հանդիպել է Նիդեռլանդների թագավորի հետ: