Հավանականությունը, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ժնեւում Իրանին եւ «Վեցնյակին» կհաջողվի ինչ-որ համաձայնագիր ստորագրել, շատ փոքր է, սակայն աշխատանքը շարունակվում է: Այս մասին նոյեմբերի 8-ին, իրանցի լրագրողների հետ զրույցում նշել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Որոշակի առաջընթաց կա, սակայն կան նաեւ շատ չլուծված հարցեր»,-հայտարարել է նա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ ԵՄ-ի կողմից «Վեցնյակի» համակարգող Քեթրին Էշթոնի հետ եռակողմ բանակցություններից հետո: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է առաջին հերթին լուծել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: