Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել, ժամը 16:50-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա- Վանաձոր ավտոճանապարհի Օշական գյուղի վարչական տարածքում բախվել են Երեւանի բնակիչ Սարգիս Մարտիրոսյանի վարած Nissan մակնիշի 090 ՈՍ 09 համարանիշի եւ Շիրակի մարզի Սիզավետ գյուղի բնակիչ Պետրոս Բերնեցյանի վարած ГАЗ 3110 ակնիշի 49 ՏԼ 749 համարանիշի ավտոմեքենաները, հաղորդում է shamshyan.com-ը:
Վթարի հետեւանքով Nissan- ի վարորդ Ս. Մարտիրոսյանն ու նրա ուղեւոր Նունիկ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Նրանց կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում:
Nissan-ի վարորդ Ս. Մարտիրոսյանը ոստիկանության Գյումրիի բաժնի պետն է, իսկ Ն. Գրիգորյանը` նրա կինն է:





























