Մեղրի-Թղկուտ ավտոճանապարհին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 18-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 10 ՍԼ 261 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից, բախվել էլ. սյանը եւ բռնկվել:
Վարորդը առանց վնասվածքների ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.05-ին, մարվել՝ 13.08-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

































