Հայաստանում 2010թ. հունվարի 1-ից մարտի 31-ը արձանագրվել է կողոպուտի 50 դեպք:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված կողոպուտներից բացահայտվել են 35-ը։ Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է գողության 1057 դեպք, որից 628-ը բացահայտվել է։ Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 52 դեպք։



























