Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոմիտասի փողոցի վերջնամասում, այսօր՝ նոյեմբերի 9-ին, տուն է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոմիտասի փողոցի թիվ 51/1 տան մոտակայքում այրվում է տնակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.07-ին, մարվել՝ 16.27-ին: Ամբողջությամբ այրվել է Գ. Գ.-ին պատկանող տնակը՝ կենցաղային իրերով (27 քմ):




























