Նոյեմբերի 10-ի առավոտյան բարձր X դասի հզորության բռնկում է տեղի ունեցել Արեգակի վրա: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, սա արդեն երկրորդ նման բռնկումն է վերջին երեք օրվա ընթացքում:
Ռոսհիդրոմետի կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալների համաձայն՝ փայլատակման աղբյուրը 1890 ակտիվ հատվածն էր(բծերի խումբ), որը մոտ է գտնվում արեգակնային սկավառակի կենտրոնին: Հենց այս հատվածն էլ նոյեմբերի 8-ին «արձակել է» X1.1 դասի բռնկում: Երկու դեպքում էր դրանք «արագ» բռնկումներ են, որոնք, որպես կանոն, հզոր գեոմագնիսական երեւույթներ չեն հարուցում: Ինչպես ավելի վաղ հաղորդում էին, նախորդ բռնկումը կարող է նոյեմբերի 11-ին հարուցել ցածր G1 դասի մագնիսական դաշտ:
Կախված ռենտգենյան ճառագայթումներից՝ արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի ՝ A, B, C, M ու X: Նվազագույն ճառագայթման A0.0 դասի հզորությունը համապատասխանում է Երկրի ուղեծրում 10 նանովատ քառակուսի մետրի: Հաջորդ տառին անցնելուց հզորությունն ավելանում է 10 անգամ:
Որպես կանոն բռնկումներն ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը հասնելով Երկրին, կարող են մագնիսական դաշտ հարուցել:





























