Պետերբուրգյան նկարիչ Պյոտր Պավլենսկին Մոսկվայի Կարմիր հրապարակում ակցիա է անցկացրել, որի ժամանակ իր ամորձապարկը մեխել է սալահատակին, հաղորդում է «Grani.ru»-ն:

Ակցիան նվիրված էր Ոստիկանության օրվան, որը նշում են Ռուսաստանում նոյեմբերի 10-ին:Դեպքի վայր հասած ոստիկանները մերկ նկարիչին ծածկել են ծածկոցով, որից հետո «շտապ օգնության» մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց:Բժշկական օգնություն ստանալուց հետո ոստիկանները Պավլենսկուն կտեղափոխեն բաժանմունք:Նախկինում նկարիչն արդեն մի քանի աղմկահարույց ակցիաներ անցկացրել է:

2013թ.-ի մայիսին «ռեպրեսիվ օրենսդրական համակարգի» դեմ ուղղվծ բողոքի ժամանակ փշալարերով փաթաթված նա պառկել էր Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր ժողովի շենքի առջեւ: Այն ժամանակ Պավլենսկուն ձերբակալել են, սակայն մեղադրանք չեն ներկայացրել:2012թ.-ի հուլիսին նկարիչը կարել էր բերանն ու Pussy Riot-ին պաշտպանող պաստառով կանգնել Կազանի տաճարի մոտ :