Ինչպես սպասում է, ավելի քան 1000 կգ քաշով եվրոպական արբանյակը կհասնի Երկրի մակերեւույթին առաջիկա 24 ժամվա ընթացքում, հաղորդում է BBC-ին»:

Եվրոպական տիեզերական գործակալության տվյալներով՝ արբանյակի՝  հինգ մետր երկարությամբ մեծ մասը կայրվի Երկրի մթնոլորտ մուտք գործելու պահին, սակայն երկու հարյուր կիլորգրամանոց հատվածը կհասնի Երկրին:GOCE արբանյակն արձակվել էր 2009թ.-ին օվկանոսային հոսանքներում Երկրի ձգողական դաշտի ուսումնասիրման, ջրի մակարդակի փոփոխությանն ու կլիմայի փոփոխություններին հետեւելու համար:

Արբանյակը տիեզերքում է գտնվել երկու անգամ ավելի երկար, քան նախատեսվում էր: Եվրոպական տիեզերական գործակալության տվյալներով՝ 1987թ.-ից հետո սա Երկրի վրա արբանյակի առաջին անվերահսկելի անկումն է: