Ադրբեջանական դատարանը որոշում է կայացրել երկրից արտաքսել Թուրքիայի մի քանի քաղաքացիների: Որոշվել է Թուրքիային հանձնել Մեհմեդ եւ Ֆայսալ Սոյլեմըզներին եւ նրանց ազգական Դենիզ Դաշդեմիրին:

Թուրքիայից ուղարկված հարցման հիման վրա պարզվել է, որ տվյալ անձինք բնակվել են Բաքվի Նարիմանովյան շրջանում: Նրանք ձերբակալվել էին հունվարի 26-ին: Ձերբակալվածների մոտից առգրավվել են կեղծ անձնագրեր, Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, ԱՄՆ եւ Թուրքիայի ազգային արժույթներ, քաղաքական գրականություն, հեռախոսային քարտեր, բազմաթիվ փաստաթղթեր եւ քարտեզներ:

Նրանք մեղավոր են ճանաչվել հանցավոր խմբավորում ստեղծելու եւ մարդկանց առեւանգելու մեջ եւ 2004թ. Ստամբուլի դատարանի կողմից հետախուզման մեջ էին: