Հայաստանում հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 10 դեպք, որից 8-ը բացահայտվել է:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտվել է նաեւ նախկինում կատարված սպանության 2 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության փորձի 2 դեպք, որից 2-ը բացահայտվել է: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված սպանության փորձի 1 դեպք:




























