Խուլիգան Գաբրիել Պաոլինին, որը բազմիցս խափանել է իտալական հեռուստաալիքների եթերը, ձերբակալվել է Հռոմում՝ կապված անչափահասների հետ սեռական կապի մեջ լինելու հետ:

Ոստիկանության տվյալներով՝ Պաոլինին կապի մեջ է եղել 14 եւ 16 տարեկան անչափահասների հետ ու իր մոտ է պահել նրանց մասնակցությամբ պոռնոգրաֆիկ տեսանյութեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Պաոլինին Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել է որպես մի մարդ, ով խափանել է քսան հազար ուղիղ եթեր: Նրան նվիրված առանձին հոդված կա Wikipedia-ում: Ավեի վաղ իտալական դատարանը նրան դատապարտել է երեք տարի պայմանական ազատազրկման: