Ապրիլի 6-7-ը Հայաստան է ժամանելու Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն: Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից:
Այցի ընթացքում նախատեսվում են հանձնակատարի հանդիպումները Հայաստանի իշխանական կառույցների ներկայացուցիչների հետ: Քննարկվելու են Հայաստանի մասնակցությունը ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին, նաեւ ԵՄ-ին հանրապետության ասոցիացված անդամության հեռանկարները: Այցի շրջանակներում քննարկվելու են նաեւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական հարցեր:




























