«Ռոսիա 24» հեռուստաալիքը ցուցադրել է Կամբոջայում գործարար Սերգեյ Պոլոնսկու ձերբակալման բացառիկ կադրերը:
Պոլոնսկին նախապես իմացել էր սպասվող ձերբակալության մասին եւ իրեն պատկանող կղզուց փախել մեկ այլ կղզի՝ թաքնվելով ջունգլիներում: Նրան որոնել են մի քանի ժամ: Կղզին շրջափակել են, նրան ձերբակալելու է մեկնել ոստիկանության մի ամբողջ ջոկատ:
Ձերբակալվելիս Պոլոնսկին հասցրել է բղավել, որ ոստիկանությունն իր նկատմամբ զենք է կիրառել: Գործարարի խոսքով՝ իրավապահներն իր ուղղությամբ կրակել են: Գործարարին ջունգլիներում երկար թաքնվել չէր էլ հաջողվի. ձերբակալվելիս նրա վրա ընդամենը լողափի սրբիչն է եղել:
Ձերբակալությունից հետո գործարարը օգնություն է խնդրել ռուսաստանյան դիվանագետներից եւ իշխանություններից:
«Սա զառանցանք է, ես ոչ մեկին չեմ սպանել եւ չեմ կողոպտել: Ես ազնիվ մարդ եմ: Կատարվածն իսկական ամենաթողություն է», - այսպես է մեկնաբանել գործարարին իր ձերբակալությունը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Պոլոնսկին ռուսական կողմի խնդրանքով ձերբակալվել էր Կամբոջայի իրավապահների կողմից:





























