Լվովում սեռական փոքրամասնությունների աջակցությանն ուղղված հանրահավաքը ցրել է «մոլորակի ամենաուժեղ մարդու» տիտղոսակիր Վասիլի Վիրաստյուկը:
Ականատեսների խոսքով՝ ուկրաինացի սթրոնգմենը՝ դեմքի չարագույժ արտահայտությամբ, ցուցադրաբար թափահարել է ձեռքերն ու նետվել հավաքվածների վրա: Դա նկատելով՝ հավաքվածներն այս ու այն կողմ են նետվել՝ վայր գցելով պաստառներն ու մյուս սիմվոլիկան:
Նույնասեռականները նշել են, որ չնայած իրենց ակցիան խաղաղ էր, նրանք այնուամենայնիվ պատրաստ են եղել, որ ոստիկանությունը ցրելու է այն: Սակյան նրանք վրդովված են, որ այդ նպատակով իշխանությունները «գործի են դրել» «մոլորակի ամենաուժեղ մարդուն»:
Մինչդեռ ինքը Վիրաստյուկը նշել է, որ ոչինչ չի նկատել, ինքը պարզապես շտապել է ատամնաբուժարան, որը տեղակայված է եղել ակցիայի մասնակիցների հավաքի վայրի մոտ: Նա նշել է, որ չի էլ իմացել, թե ինչ ակցիա է, ովքեր են հավաքվել, անտանելի ցավը թույլ չի տվել:
Ակցիայի կազմակերպիչ «Երկնագույն պարտիզաններ» ՀԿ-ն արդեն դիմել է ՄԻԵԴ՝ բողոքելով թե Լվովի քաղաքապետի, թե անձամբ Վիրաստյուկի, թե Լվովի նահանգային իշխանությունների դեմ:





























